Our team
«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնաված, պացիենտակենտրոն «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը՝ ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված բժշկական կենտրոն, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և արցախցիների համար դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար Երևան մեկնելու այլընտրանք։
2018թ․ին պրոյեկտի սկզբից Վ․Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, ում մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։


