About Us

Մեր պատմությունը

«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնաված, պացիենտակենտրոն «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը՝ ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված բժշկական կենտրոն, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և  արցախցիների համար  դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար Երևան մեկնելու այլընտրանք։
2018թ․ին պրոյեկտի  սկզբից  Վ․Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, ում մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։

2019թ․-ին Վ․Մանուկյանը և Ա․Վերդյանը ամուսնացան, և երկուսի երազանքների համադրմամբ ծագեց Հայաստանում «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնների ցանց հիմնելու գաղափարը։
2021թ․ին սկսվեցին գաղափարի իրականացման քայլերը, և արդեն 2022թ․-ի հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան 3/6 հասցեում  բացվեց երևանյան առաջին մասնաճյուղը՝ 19 անուն գործունեության  տեսակներով լիցենզիայով, 276քմ մակերեսով տարածքում։ Արդեն օգոստոս ամսին Ստեփանավան  քաղաքում բացվեց մարզային առաջին մասնաճյուղը, որը Ստեփանավան համայքում եզակի էր  իր կազմակերպաիրավակն ձևով, ծառայությունների տեսակով և որակով:

Our advantages

  • Մատչելիություն
  • Հասանելիություն
  • Արագություն
  • Բարեհամբյուր և պրոֆեսիոնալ բուժանձնակազմ
  • Բուժսպասարկման բարձր որակ
  • Պացիենտակենտրոն մոտեցում
  • Ժամանակակից սարքավորումներ
  • Միջազգային չափորոշիչների կիրառում
  • Տվյալների Էլեկտրոնային արխիվացում
  • Օտարերկարցիների համար չտարբերվող արժեքներ
  • Տարբեր փաթեթների առկայությամբ գումարի տնտեսում

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է Երևանի, մարզերի բնակիչներին և օտարեկրացիներին մատչելի արժեքներով մատուցել որակյալ, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված բժշկական ծառայություններ, մասնավորապես՝ լաբորատոր հետազոտություներ, ուլտրաձայնային, ռենտգեն և այլ գործիքային հետազոտություներ, բժշկակական խորհրդատվություններ, ստեղծել արհեստավարժ մասնագետներից կազմված թիմ և սահմանել որակի նոր նշաձող, որը չի լինի ավելի ցածր, քան միջազգային չափորոշիչներն են, և հասնել բուժառու-բուժաշխատող նոր որակի հարաբերությունների, որտեղ առանցքային կլինեն վստահությունը, հոգատարությունը և ազնվությունը:

Վահանաձև գեղձի քաղցկեղ - Էնդոկրինոլոգ Սաթենիկ Մովսիսյան, Վիտամեդ ԲԿ

Ե՞րբ դիմել ռևմատոլոգին։ Հոդացավեր։

Հղիության դիաբետ - Սաթենիկ Մովսիսյան

Certificates

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.