Our team

«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնաված, պացիենտակենտրոն «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը՝ ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված բժշկական կենտրոն, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և  արցախցիների համար  դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար Երևան մեկնելու այլընտրանք։
2018թ․ին պրոյեկտի  սկզբից  Վ․Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, ում մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։

Этот сайт зарегистрирован на wpml.org как сайт разработки. Переключитесь на рабочий сайт по ключу remove this banner.